Առողջություն 14:09 09/11/2018 Հայաստան

Դրոշմապիտակները բերում են դեղերի թանկացման. Դեղագործները դիմում են վարչապետին և նախարարին

Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ դեղերը դրոշմապիտակավորում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն՝ անդրադառնալով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով՝ դեղորայքի պարտադիր դրոշմավորմանը:

Նրա խոսքով՝ այս «տխրահռչակ» օրենքով, որն ընդունվել է 2014 թ-ին, դեղերը հավասարեցվել են օճառին, շամպունին ու լվացքի այլ պարագաներին:

«Այդ կարգն ընդունվել է նախորդ կառավարության կողմից, երկար ժամանակ պայքարել ենք, փաստեր ենք բերել, որ դա անիմաստ է, մեզ ասացին, որ փորձնական թող մնա: Սակայն անցել է 4 տարի և այն դեռ գործում է: ՊԵԿ-ին նամակ ենք ուղարկում, թե դեղերի դրոշմապիտակների մասին որոշումն ընդունելուց հետո ստվերային շրջանառությունը որքանով է կրճատվել, սակայն  լոգիկային մոտ պատասխան չենք ստացել»,- ասաց Միության նախագահը:

Նշենք, որ 2014 թ-ի նոյեմբերի 1-ից Հայաստանում ներդրվել են դեղերի համար պարտադիր վերահսկիչ դրոշմապիտակները, որոնք  պետք է կրճատեին ստվերային շրջանառությունը:

Սամվել Զաքարյանը այս կարգն անիմաստ է համարում,  քանի որ  ի տարբերություն այլ ապրանքների, որոնք Հայաստան ներկրվելով մաքսակետում ստուգվում են ընդամենը մեկ անգամ, դեղերը ստուգվում են երեք անգամ՝ մաքսային ծառայության, առողջապահության նախարարության և առողջապահության նախարարության փորձագիտական կենտրոնի կողմից: Մինչև վերջին հաբը, սրվակը մաքսակետում գրանցվում է: Նույն ձևով փորձաքննություն անցնում են  տեղական արտադրության դեղերը: Բացի այդ, ըստ նրա, այս որոշումով  խախտվել են ԱՀԿ-ի կողմից մշակված բոլոր ստանդարտները. «Արդեն չորս տարի է արտադրողին աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն չի տրվում՝ հավելյալ ծախսերի պատճառով»: 

Նրա խոսքով՝ բազմիցս այս հարցը բարձրացրել են, սակայն  Առողջապահության նախարարությունը որևէ  քննարկում դրա վերաբերյալ չի անցկացրել: 

Միության հաշվարկների համաձայն, դրոշմապիտակները հանգեցնում են դեղերի  3-5 տոկոսի  թանկացման:

«Ամեն ինչ անում են, որ մարդիկ թանկ դեղեր գնեն: Նույնիսկ, կառավարության այն պնդումները, թե  դեղերի շրջանառության մեջ 20% ստվերը դրանով կկրճատվի, այդ 20%-ը ստվերից հանելը բյուջեին տարեկան շուրջ 4 մլն դոլար կբերի, այնինչ պետությունը դրոշմապիտակների վրա տարեկան ավելի քան 1 մլն 200 հազար դոլար է ծախսում: Այսինքն՝ պետական բյուջեի տեսանկյունից դա անիմաստ ծախս է», - նշեց Սամվել Զաքարյանը: 

Դեղարտադրողների համար հաջորդ խոչընդոտը վերաբերում է արտասահմանից դեղահումքերի Հայաստան ներմուծելու համար սահմանված 20 տոկոս ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ):

«ԱՊՀ երկրներից միակն ենք, որ նման հարկ ունի: Միայն վերջերս է Ռուսաստանն այդ հարկը սահմանել, որը կազմում է 12 տոկոս, իսկ, օրինակ, Վրաստանում, Ադրբեջանում, որտեղ զրո ԱԱՀ է, դեղերը երկու-երեք անգամ ավելի էժան են»,- հայտնեց Միության ղեկավարը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել դեղարտադրողների համար: Նրա խոսքով՝ նախկին կառավարությունների հետ այս ուղղությամբ քննարկումներ են եղել, պարզաբանել են՝ եթե ԱԱՀ-ն իջեցնեն, ապա մասնավոր հատվածը գները չի նվազեցնի և կշարունակի գերշահույթ ստանալ:  Մինչդեռ, ըստ Սամվել Զաքարյանի, խոշոր արտադրողներն ու ներմուծողները հավաստիացրել են՝ 20 տոկոս ԱԱՀ-ի չեղարկման պարագայում զգալի կնվազեցնեն և ավելի մատչելի կդարձնեն դեղերի գները:

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարի ԱԺ «Ելք» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, շրջանառության մեջ էր դրել ՀՀ-ում վաճառվող դեղերը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ: «Հիմա մեր հարգարժան նախարարը ե՞րբ պետք է որոշում ընդունի: Չգիտես ինչու նա զբաղված է նախկին կառավարության օրենքներն իրականացնելով, այսինքն՝ ամեն ինչով, բացի նրանից, ինչը պետք է մեր հասարակությանը: Սոցիալական ամենամեծ քայլ կլինի այն, որ 20 տոկոսով նվազի դեղերի գինը: Եթե սոցիալական երկիր ենք համարվում, առաջինը պետք է լինի այս քայլը: Հորդորում ենք և վարչապետին, և նախարարին հետամուտ լինել ժամանակին իրենց կողմից առաջարկված նախագծին»,- ասաց Սամվել Զաքարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}