Համաներմամբ առավել շատ ազատ են արձակվել «Սևան» ՔԿՀ-ից
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հրապարակել է համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 9-ի դրությամբ։ Ընդհանուր առմամաբ ազատվել է 438 դատապարտյալ:
Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 25
2. «Արթիկ» ՔԿՀ – 30
3. «Վանաձոր» ՔԿՀ – 13
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 54
5. «Գորիս» ՔԿՀ – 12
6. «Հրազդան» ՔԿՀ - 26
7. «Աբովյան» ՔԿՀ – 22
8. «Սևան» ՔԿՀ – 140
9. «Կոշ» ՔԿՀ – 50
10. «Արմավիր» ՔԿՀ – 50
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 421 դատապարտյալ
- Նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 391 դատապարտյալ
- Այս պահին համաներվածներից 13-ն օտարերկրացիներ են
- Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 81 անձ
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին