Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին նախարարությունը դրական եզրակացություն է տվել. Զեյնալյան
Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։
Թե որ ընտրատարածքից է մասնակցելու ընտրություններին, նա ասաց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:
«Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և քաղաքական, և գործադիր իշխանության: Կրկնեմ՝ կուսակցականները ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան, թշնամություն և ընդդիմություն եզրույթները հոմանիշներ չեն լինելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողները Զեյնալյանից հետաքրքրվեցին նաև Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալուց, ինչին ի պատասխան ասաց. «Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Քաղաքացիության հարցը որոշում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք։ Լուծված է խնդիրը, քաղաքացիություն տրամադրվելու է»:
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանն ազատ արձակվեց
- ՀՀ նախագահականը արձագանքել է Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու դիմումին
- Վիգեն Սարգսյան. Եթե Սեֆիլյանը դիմի քաղաքացիություն ստանալու համար, նախագահի աշխատակազմը որոշում կկայացնի
- Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմելու է քաղաքացիություն ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան