Եգիպտոսում գտել են դամբարաններ՝ մումիֆիկացված կենդանիներով
Կահիրեի մոտակայքում գտնվող Սակարա դամբարանադաշտում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հին եգիպտական մի քանի դամբարաններ, որոնցում եղել են մումիֆիկացված կենդանիներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարարը։
Նա նշել է, որ Սակարայում հայտնաբերվել է Նոր թագավորության շրջանի (մ.թ.ա. 1570-1070 թթ.) երեք և Հին թագավորություն շրջանի (մ.թ.ա. 2780-2263 թթ.) չորս դամբարան։ Նոր թագավորություն շրջանի դամբարանում հայտնաբերվել է մումիֆիկացված կատու։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մի քանի հարյուր մումիֆիկացված կենդանու մարմին։ Առանձին սարկոֆագներում հայտնաբերվել են հարյուրավոր մումիֆիկացված խեցգետիններ, կոբրաներ, կոկորդիլոսներ և առյուծներ։
Հայտնաբերված բոլոր արտեֆակտերը ցուցադրվելու են նոյեմբերի 15-ին Սակարայի շրջանում գտնվող թանգարանում։
Նախարարը նաև ասել է, որ մինչև 2018 թվականի վերջին հայտարարելու են երկու կարևոր հնագիտական բացահայտման մասին, որոնք արվել են վերջին շրջանում Եգիպտոսում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան