9 ամսում արևային էլեկտրակայաններն արտադրել են 3.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա
2018 թվականի հունվար-սեպետմբերին Հայաստանում արտադրվել է 5 776.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5%-ով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ վիճակագրության՝ հունվար-սեպետմբերին ՀԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 0.3%-ով և կազմել 1 828.0 մլն կՎտ ժամ, ՋԷԿ-երի արտադրության ծավալը՝ 22.3%-ով` կազմելով 2 509.7 մլն կՎտ ժամ:
Ջերմային էներգիայի արտադրությունն էլ այս տարվա 9 ամիսներին ավելացել է 30.7%-ով՝ կազմելով 26.8 հազար հեգաջոուլ:
Վիճակագրության համաձայն՝ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին համեմատ նվազելով 15.4%-ով:
Այս տարվա 9 ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 433.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 23.3%-ով:
Նշենք նաև, որ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները հունվար-սեպտեմբերին կազմել են 3.8 մլն կՎտ ժամ։