Հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագներն աճել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սակագները նվազել են 0.3%-ով, ինչին մեծապես նպաստել է մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 3.6% նվազումը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 9.7% նվազումով):
Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 2.2%-ով, սպասարկման ծառայություններինը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների՝ 0.1%, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների 0.4% հավելաճ, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կրթության, իրավաբանական, վարսավիրանոցային, կապի, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.6-0.2% նվազում, այդ թվում, նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.3%-ով: