Եվս մեկ մարզիչ հրաժարվել է աշխատել «Ռեալի» հետ
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկատվությունը մադրիդյան «Ռեալում» իր հնարավոր նշանակման մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, իսպանացի մասնագետը նշել է, որ ներկա պահին նրան հետաքրքրոււմ է աշխատանքը միայն «կարմիր սատանաների» հետ։
«Ես ուզում եմ խոսել այն մասին, թե արդյոք իմ գործակալները կապվել են «Ռեալի» հետ: Դա անտեղի է և անհարգալից։ Ես կրկնում են այն, ինչ նախկկինում՝ միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, դա Բելգիայի հավաքականն է»,- ասել է նա։
«Ռեալը» նաև անհաջող բանակցություններ էր ունեցել «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Անտոնիո Կոնտեն չի ցանկացել գլխավորել «Ռեալը»
- Ռոնալդուն պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին
- «Ռեալի» մարզչի ճակատագիրը կորոշվի «Բարսելոնայի» հետ խաղից հետո