Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է գրասենյակային պարագաների՝ 0.2%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի`0.5%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.6%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 0.9%, հագուստի՝ 8.6%, տարբեր տեսակի կոշկեղենի 13.6% գնաճ:
Դրան զուգընթաց, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.9%-ով, դեղագործական ապրանքներինը՝0.6%-ով, կահույքինը և կահավորանքինը՝ 0.3%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.3%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.2%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.1%-ով: 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ:
2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.5% և 26.3%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 23.3% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան