Հայաստանում շարունակում է աճել օճառի արտադրությունը
Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 69.8 տոկոսով և կազմել 481.8 տոննա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրալան կոմիտեից:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 283.8 տոննա օճառ:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, Հայաստանում նշված ժամանակահատվածում 8.5%-ով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 2 940.1 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 2 690.4 տոննա: