Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունները մեծ հաշվով Հայաստանի հետ քիչ առնչություն ունեն, քանի որ Հայաստանն իրացրել է իր պայմանագրային իրավունքը` հետ կանչել իր ներկայացուցչին, իսկ փոխարենն առաջարկել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նոր թեկնածու։
«Ամեն ինչ տեղավորվում է այս կազմակերպության կանոնադրության և պայմանագրի տրամաբանության մեջ։
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ Աստանայում, դա արդեն վկայությունն է այդ կազմակերպության մեջ առկա անառողջ մթնոլորտի և անդամ-պետությունների միջև փոխադարձ վստահության ցածր մակարդակի մասին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն և ղազախստանի նախագահ Նազարբաևը փորձեցին սակարկության առկա դարձել Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը` ձգտելով դրա դիմաց առավելագույնը պոկել պատժամիջոցների ներքո օրեցօր թուլացող Ռուսաստանից, քանի որ ավանդաբար Ռուսաստանը պաշտպանել է Հայաստանի շահը ՀԱՊԿ-ում։
«Բայց, ինչպես երևաց, Պուտինը պատրաստ չէր վճարել Գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու համար։ Վստահ եմ, Փաշինյանն առավելագույնս արդյունավետ կօգտագործի ՀԱՊԿ կանոնադրությամբ անդամ-պետություններին վերապահված լիազորությունները և կարգելափակի ցանկացած այլ նշանակում` հարուցելով ՀԱՊԿ պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամը։ Խնդիրն իհարկե կհանգուցալուծվի` Պուտինի անձնական բարձր հեղինակության շնորհիվ, սակայն Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հանրային ակնկալիքների կառավարումը
- «Ժողովուրդ». Ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
- Վաղարշակ Հարությունյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու հնարավորության մասին լուրերը
- Հայաստանը նահանջո՞ւմ է ՀԱՊԿ-ում. ով կստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան