Արամ Սարգսյանը կարծում է՝ ՀՀԿ-ն և ՔՊ-ն էլ կարող են դաշինք կնքել
«Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են»,- այս մասին այսօր «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև հուշագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը:
«Ես այլընտրանքն եմ իրենց, ոչ թե հակառակորդն եմ որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ:Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են, մեկ միլիարդանոց շուկայի կողմնակիցն են»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին՝ նա ասաց. «Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին, ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից: Նիկոլ Փաշինյանն էլ իմ հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց՝ ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ կարողանամ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասել, որը տարբերվում է»։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք»-ը չի լինելու գրպանային ընդդիմություն. Քոքոբելյան
- «Ազատ դեմոկրատները» և «Հանրապետությունը» ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան