Ցուցահանդես-վաճառք՝ հանուն ուսանողի փրկության
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կազմակերպվել է բարեգործական ցուցահանդես-վաճառք: «Ցայգ» հեռուստաընկերության հաղորդմամբ, ստացված հասույթը կտրամադրվի ակադեմիայի շրջանավարտներից մեկի բուժման ծախսերը հոգալու նպատակով:
Ներկայացված են ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները: Արվեստի ու բարեգործության միաձուլում, այսպես են բնութագրել կազմակերպիչները ցուցահանդեսը:
«Երբ ուսանողներն իմացան իրենց ընկերոջ հիվանդության մասին, մի մարդու պես բոլորը սկսեցին գործեր բերել և կազմակերպել այս ցուցահանդես վաճառքը»,- ասում է արվեստաբան Արաքս Մարգարյանը։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 15-ը։
Լուսանկարները՝ ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանում ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան