Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել
Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը:
Նա պոկում վարժությունում առաջինը առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 205 կգ։ Այսպիսով նա ապահովել է փոքր արծաթե մեդալ՝ պոկում վարժությունում։
Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 կգ, որը, սակայն, չի կարողացել պահել գլխավերևում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան