«Ռընոդո» մրցանակ՝ Հրանտ Դինքի մասին պատմող գրքի համար
Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է Վալերի Մանտոյին՝ պոլսահայ գրող, հրապարակախոս և լրագրող Հրանտ Դինքի կյանքը պատմող «Ակոսը» («Le Sillon») վեպի համար: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2018թ․ օգոստոսին։
33-ամյա գրողը մրցանակը ստացել է նոյեմբերի 7-ին՝ Փարիզում։ Իր ելույթում նա նշել է, որ հիացած է Հրանտի գաղափարախոսությամբ և նրա մասին գիրք գրելու միտքը ծագել է հենց Դինքի կենսագրությունը ընթերցելիս։
«Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ այնքան սեփական իրավացիությունը ապացուցելն էր, որքան մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», - նշել է Մանտոն։
Հավելենք, որ Վալերի Մանտոն ֆրանսիական «Charile Hebdo» երգիծական ամսագրի նախկին աշխատակից է։ Նրա գրքի՝ գլխավոր մրցանակին արժանանալը անակնկալ է եղել, քանի որ այն եզրափակիչ անցած հինգ գրքերի ցանկում տեղ չէր գտել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան