«Ազատ դեմոկրատները» և «Հանրապետությունը» ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով
«Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը համագործակցության ձևաչափի մասին հայտարարեց Անժելա Խաչատրյանը:
Դաշինքը կունենա «Մենք» անունը: Համագործակցության մասին հուշագիրը ստորագրվեց քիչ առաջ, ստորագրեցին Արամ Սարգսյանը («Հանրապետություն» ) ու Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ Դեմոկրատներ»):
Արամ Սարգսյանն իր ելույթում խոսեց դաշինքի անվանումից. ««Մենք»՝ քանի որ այն ներառական է, չի նշանակում` ես: «Ես»-ն էլ է կարևոր, բայց անհատը ոչինչ է, եթե չկա մենք: «Մենք»-ը հայերենում ամենաշատ օգտագործվող բառերից է, մենք ասելով կհիշեք մեր դաշիքը, ու ինչու չէ, կորոշեք ձայն տալ մեզ»:
Արամ Սարգսյամը հիշեցրեց նաև, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինչպես էին բոլորը դարձել մենք. «Անգամ Հանրապետականի հետ»:
Դաշինքի կարգախոսն է՝ «Ես ու դու մենք ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում