Բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
«Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը կդրվի ընթերցողի սեղանին: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոյեմբերի 13-ին կներկայացնի Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը:
Հրատարակչությունից հայտնում են, որ առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս է տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գրքի թարգմանիչն է Նազելի Կարապետյանը:
«Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը ի սկզբանե գրել է «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը՝ իր կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով: Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով և տեսնելով, թե որքան էր այն օգնում նրանց կյանքում և աշխատանքում, նա պատմությունը գրքույկի վերածեց: Այնուամենայնիվ, Սպենսերը զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան:
Պատմության շարունակության իր գրառումներում նա նշում է. «Շատ մարդիկ, ովքեր կարդացել են «Ո՞ւր է իմ պանիրը» ավելին են ցանկանում իմանալ այն մասին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս: Ինչո՞ւ ենք մենք երբեմն հեշտությամբ հարմարվում փոփոխվող ժամանակներում, մինչդեռ երբեմն էլ` ոչ: Եվ ինչպե՞ս կարող ենք ավելի արագ և հեշտությամբ հարմարվել փոփոխվող աշխարհում, որպեսզի ավելի երջանիկ և հաջողակ լինենք՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք «հաջողությունը» սահմանում ինքներս մեզ համար»: Եվ Սպենսերը հասկացավ, որ այս հարցերի պատասխանները կարելի է գտնել և ձևակերպել՝ Պանրի պատմությունը մի վճռական քայլ առաջ տանելով: «Ո՞ւր է իմ պանիրը» ընթերցողներին ցույց էր տալիս իրենց կյանքում և աշխատանքում փոփոխությանը հարմարվելու ճանապարհը:
Իսկ այժմ «Լաբիրինթոսից դուրս»-ը առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոտք դնել այդ ճանապարհին և ոչ միայն հարմարվել փոփոխությանը, այլ փոխել սեփական ճակատագիրը»,- ասված է հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան