Երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում
Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ փոխչեմպիոնի պատվին արժանացել է Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /:Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին` Արսեն Ղազարյանը / 74 կգ / դարձել է բրոնզե մեդալակիր:Նա, ի դեպ, երրորդն է ճանաչվել նաև Եվրոպայի այս տարվա առաջնությունում:
Զուգահեռաբար անցկացվել են նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ / արժանացել է արծաթե մեդալի: