ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով տեղի են ունեցել նեղ ֆորմատով քննարկումներ. Տոնոյան
Նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարցին:
«Ես իմ կարծիքը չեմ փոխում, բոլորին խորհուրդ եմ տալիս սպասել մինչ դեկտեմբերի 6-ը: Քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որի վերաբերյալ տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել դեկտեմբերի 6-ին անդրադառնալ գլխավոր քարտուղարի հարցին», - նշեց Դավիթ Տոնոյանը:
Նա միաժամանակ ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ՝ ՀԱՊԿ հայտարարությունների վրա որևէ կերպ չի ազդում:
«Գլխավոր քարտուղարը ներկայացնում է ամբողջ կազմակերպությունն ու խոսում կազմակերպության անունից՝ անկախ նրանից, թե որ ազգից է: Դա միջազգային պաշտոն է»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հանրային ակնկալիքների կառավարումը
- ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
- Պեսկով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կորոշվի դեկտեմբերին
- Հայաստանը նահանջո՞ւմ է ՀԱՊԿ-ում. ով կստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին