Christie's-ի իմպրեսիոնիստների աճուրդում հավաքել է 2017-ի համեմատ 42 տոկոսով քիչ գումար
Christie's աճուրդային տունը իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշնանային ավանդական աճուրդից հավաքել է 279 միլիոն դոլար, ինչը 42 տոկոսով քիչ է անցած տարվա համեմատ։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, արդյունքն ավելի վատն էր, քան վերլուծաբանների ամենացածր գնահատումը, որը կազմել էր 305 մլն դոլար: Bloomberg-ի տվյալներով, ներկայացված 61 լոտի 15 տոկոսը գնորդ չի գտել, այդ թվում նաև Վան Գոգի նկարներից մեկը։
Նոյեմբերի 10-ին անցկացված աճուրդի առաջատար նկարներն էին Կլոդ Մոնեի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները:
Christie's-ի կազմակերպիչների խոսքերով, Ասիայից, այդ թվում Չինաստանից գնորդները դառնում էին հաղթողներ կամ 12 լոտի դեպքում նախավերջին առաջարկողներն են եղել։