Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
Beeline Ստարտափ Ինկուբատորում վարպետության դաս են անցկացրել հանրային ելույթների մարզիչ, ռադիո և հեռուստահաղորդավար Դիմիտրիյ Չումակը և «Մալեն» դիզայնի, մարքեթինգի և բրենդինգի ստուդիայի ղեկավար Յուլիա Մոկրոուսովան։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Դիմիտրիյ Չումակը դասավանդում է Մոսկվայի Մեզենցևի անվան լրագրողների տանը, սովորեցնում է ճիշտ ելույթ ունենալ ներդրողների առջև և բանակցություններ վարել։ Beeline Ստարտափ Ինկուբատորի մասնակիցներին նա օգնել է հաղթահարել վախը՝ հանդիսատեսի հետ աշխատելիս, ստանալ դրական էներգիա սեփական ելույթից և փոխանցել այն ներկաներին, խոսել գեղեցիկ, վստահ և հասնել անհրաժեշտ արդյունքին։
Յուլիա Մոկրոուսովան, ով աշխատել է ավելի քան 1000 ստարտափների հետ, ինկուբատորում ներկայացրեց իր մշակած «Վաճառքների փաթեթավորման» տեխնիկան, որը ներառում է վաճառքի գործիքներ և քայլեր։
«Ինկուբատորում մեր նպատակն է թիմերին լիարժեք պատրաստել ներդրողների առջև ներկայանալու համար։ Անկախ նրանից թե որքան լավն է քո առաջարկը, այն պիտի կարողանաս գեղեցիկ ներկայացնել։ Մեր բոլոր թիմերի առաջարկներն ի սկզբանե հիանալի են, և մեր դասընթացների ժամանակ նրանք զարգացնում են թե իրենց պրոդուկտները, թե սեփական գիտելիքներն ու հմտությունները», - նշել է Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ռեզիդենտ ստարտափներն Ինկուբատորում անցնում 4-ամսյա ինկուբացիոն շրջան, որի ընթացքում ունենում են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
- Beeline-ի բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը
- Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը
- Beeline-ը երկարաձգում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետը
- Վարդենիսում Beeline-ը կտրամադրի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ը 30% քեշբեք կտրամադրի «Ավտոմատ վճարում» ծառայություններից օգտվողներին
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
- Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
- Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան