Որևէ որոշում շվեդական կործանիչների վերաբերյալ այս պահին չկա. Դավիթ Տոնոյան
«Եկեք չկենտրոնանանք ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացվող որևէ առաջարկության վրա որևիցե զինատեսակի վերաբերյալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառալով շվեդական JAS-39 Grippen կործանիչների ձեռքբերման մասին լուրերին։
Նախարարի խոսքով՝ ՊՆ-ն ստացվող բոլոր առաջարկությունները ուսումնասիրում է, և համապաստխան գնի, որակի և մատակարարման ժամկետների վերաբերյալ որոշումներ են կայացնում։
«Որևէ որոշում կործանիչների վերաբերյալ այս պահին չկա։ Առկա է այլ առաջարկ այլ գործընկերների կողմից, որը լուրջ ուսումնասիրվում է։ Մոտ ժամանակներս որոշում է կայացվելու»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Դիտարկմանը՝ հնարավոր է, որ խոսքը ռուսական կործանիչների մասին է, ՊՆ նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Հնարավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները
- Չնայած ԱՄՆ կոնգրեսի բողոքին՝ Թուրքիան ամերիկյան F-35 կործանիչներ կստանա
- Կործանիչի հին պայմանագիր՝ նոր վարչապետի համար