Spice Girls-ի համերգների տոմսի համար ավելի քան 700 հազար մարդ օն-լայն հերթ է կանգնել
Ավելի քան 700 հազար մարդ օնլայն-հերթ է կանգնել վերամիավորված Spice Girls փոփ-խմբի համերգների տոմսեր ձեռք բերելու համար։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Press Association-ին, գրում է, որ ամերիկյան Ticketmaster կազմակերպության բրիտանական բաժնի ղեկավար Էնդրյու Փարսոնսն ասել է, որ Միացյալ Թագավորությունում գրանցվել է տոմսերի վաճառքի ծառայության կայքէջի ծանրաբեռնվածության ռեկորդ, քանի որ համերգի տոմս ձեռք բերողները շատ-շատ են։
«Spice Girls-ի պահանջարկը պարզապես չափից դուրս է եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կայք միլիոնավոր մարդիկ են այցելել տոմս փնտրելու համար, ինչ-որ պահի հերթում եղել է 700 հազար մարդ։ Հարյուր հազարավոր տոմսեր վաճառվել են հաշված րոպեների ընթացքում։
«Ըստ էության, այն, ինչ մենք տեսանք, վկայում է, որ նրանք կարող էին տարվա ընթացքում ամեն երեկո համերգ ունենային», -ասել է Փարսոնսը։
Տոմսերը վաճառվում են նոյեմբերի 10-ից։ Վերամիավորված խմբի համերգային շրջագայությունը մեկնարկելու է 2019 թվականի հունիսի 1-ից։ Խումբը ելույթ է ունենալու Լոնդոնում, Մանչեսթրում, Էդինբուրգում և ևս երեք քաղաքում։
Spice Girls խումբը ստեղծվել է 1994 թվականին, կարիերայի 18 տարիների խմբի երգերը 11 անգամ գլխավորել են հիթ-շքերթները, ավելի քան 40 միլիոն ալբոմ է վաճառվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան