Մարգարիտա Գասպարյանը տեղ է գտել Թոփ-100-ում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը բարելավել է դիրքերը WTA-ի դասակարգման աղյուսակում: 105-րդ տեղից նա բարձրացել է 92-րդ հորիզոնական:
Աղյուսակի առաջատարը Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպն է, երկրորդ տեղում գերմանուհի Անժելիկ Կերբերն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիան ներկայացնող Կարոլին Վոզնյացկին:
Լավագույն տասնյակում են նաև Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Նաոմի Օսական (Ճապոնիա), Սլոան Սթիվենսը (ԱՄՆ), Պետրա Կվիտովան (Չեխիա), Կարոլինա Պլիշկովան (Չեխիա), Կիկի Բերտենսը (Հոլանդիա) և Դարյա Կասատկինան (Ռուսաստան): Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 29-րդ տեղում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան