ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է այն արժեքները, որոնք իմ հայրն է մարմնավորում. Նիկոլա Ազնավուր
Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին:
Կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից հայտնում են.
«Մեկ ու կես տարվա ընթացքում մաեստրոն և նրա ընտանիքն անմիջական մասնակցություն են ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչև ձևավորման հաստատումը: Սերտ համագործակցության ջերմ դրվագներից մեկը մաեստրոյի 2017 թվականի մայիսին գործարան կատարած այցն է: Այցի ընթացքում նկարահանվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը պատմում է մեծանուն արտիստի անսահման վարպետության և արվեստի ու դրա յուրաքանչյուր դրսևորման հանդեպ նրա տածած սիրո մասին:
Միանալով մաեստրոյի մարդասիրական առաքելությանը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաև գալիք սերունդների համար բացառիկ հարթակ հանդիսացող «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին և նախատեսված է ֆրանսիական մշակույթի տարածման և Հայաստանից ու այլ երկրներից սկսնակ արտիստների աջակցման համար:
Ազնավուրի հիշատակը, իր փիլիսոփայությունը, քարոզվող արժեքները և բեմ դուրս գալուն պես բոլորին պարգևած անվերջ տոնը կապրեն հավերժ: Այս կապակցությամբ նոյեմբերի 17-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդես, որը ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել ARARAT-ի փակ միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսն անվճար կգործի մայրաքաղաքի բոլոր բնակիչների և հյուրերի համար: Մեծանուն երգիչը, ով հանդիսատեսին զարմացրել է իր ողջ կարիերայի ընթացքում, կշարունակի ներկայացնել իր վարպետության եզրերը:
«Ի շնորհիվ Շառլ Ազնավուրի և իր ընտանիքի հետ այս բացառիկ համագործակցությանը՝ մենք հնարավորություն ունեցանք մեկ ու կես տարվա ընթացքում ականատես լինել ոգեշնչման, առատաձեռնության, վարպետության և սեփական մասնագիտության հանդեպ աներևակայելի սիրո պատմությանը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս նախագիծը կբացահայտի իր մշակութային ժառանգության ևս մեկ եզր», - նշում է ԵԿԳ-ի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:
«ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է ոչ միայն իմ հոր կարիերայի առանցքային փուլերը, այլև այն արժեքները, որոնք նա մարմնավորում է՝ նրբագեղություն, անսահման վարպետություն և առատաձեռնություն: Ինձ հաճելի է տեսնել, որ այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին է Երևանի կոնյակի գործարանը, ցանկանում է և պատրաստ է աջակցել այն մարդասիրական նախաձեռնություններին, որոնց հավատում է», - ասել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը»։
Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:
1956: Առաջին հաղթանակի նոտաներ
Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում
1960: Համաշխարհային փառքի նոտաներ
“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում
1981: Հավերժական սիրո նոտաներ
“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը
ARARAT Charles Aznavour Signature Blend - ի սպիրտների միջին տարիքը՝ 25 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Ախալցխայի փողոցներից մեկն Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել
- Ստեփան Գիշյան հիմնադրամ. Բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը
- Ազնավուրի դուստրը հրապարակել է հոր մահից առաջ վերջին նկարը
- Ռուբեն Բաբայանն առաջարկում է Ամիրյան փողոցը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով
- Կրեմլի պալատում «Ուրարտու» մրցանակաբաշխությունը կնվիրվի Շառլ Ազնավուրի հիշատակին
- Շառլ Ազնավուրի փողոց և պուրակ՝ Ախալքալաքում
- Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում
- Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է. Նիկոլա Ազնավուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան