
Ալեքսիս Օհանյանը Հայաստանի վերաբերյալ «գաղտնի նախագիծը» կհայտարարի այսօր
Reddit-ի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանը Հայաստանի վերաբերյալ ինչ-որ նախագիծ է պատրաստել, որի մասին հայտարարելու է այսօր։
Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է․«Գրեթե ժամանակն է, ընկերներ։ Գաղտնի ծրագիրը կբացահայտվի վաղը»։
Նոյեմբերի 9-ին Օհանյանը հրապարակել է շախմատային խաղի նկար ու գրել, որ գաղտնի նախագիծը, որի վրա աշխատել է, գրեթե պատրաստ է կիսվելու․ «Այն ներառում է համբերություն, համառություն ու իմաստություն»։
Իսկ ահա նոյեմբերի 10-ին Ալեքսիսը նկար է հրապարակել, որում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում է դստեր հետ, որտեղ ներկայումս ցուցադրված է «Հայաստան» ցուցադրությունը։