Արթուր Ղազինյան. ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին
«ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նրա գնահատմամբ, ՀՀԿ-ն` իր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և որոշակի չափով լեգիտիմացրեց այս ընտրությունները։
«Հակառակ որոշման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կմնային ապագա գործընթացների միակ պատասխանատուն` լեգիտիմության խիստ կասկածելի ռեսուրսով և կյանքի շատ կարճ տևողությամբ։
Ինչի՞ համար էր պետք մասնակցել այս ընտրություններին, լեգիտիմացնել այն, դառնալ քննադատությունների թիրախ բոլոր քաղաքական ուժերի կողմից, եթե կարելի էր ուղղակի բոյկոտել, վերցնել time-out, վերակազամակերպվել և վերադասավորել ուժերը։
Արդյո՞ք սա քաղաքական սխալ հաշվարկի արդյունք էր, թե դեռ անցած տարվա նոյեմբերից սկսված գործընթացի և մեծ ծրագրի տրամաբանական շարունակություն . . .»,-կասկած է հայտնել Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նիկոլը պարտք մնաց ՀՀԿ-ին
- Արթուր Ղազինյան. «Ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել պատասխանատվությունից խուսափելու միջոց