Հերմինե Նաղդալյանն ու Կարեն Ավագյանը կորցրել են իրենց պաշտոնները
ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում կայացված որոշումներով փոփոխություններ են կատարվել կուսակցության կառույցներում։ ՀՀԿ խորհրդի նիստից հետո կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Կանանց կառույցի ղեկավար Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է Կարիեն Աճեմյանը, Երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է կուսակցության Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունը՝ Վ. Սարգսյանն ասաց. «Կուսակցության արդիականացմամբ։ Երկար տարիների աշխատանք, արդեն, իրոք, նոր մոտեցումների կարիք կար»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ավագյանը համաձայն չէ, որ «պոդստավկա» է արել կամ «գործ տվել»
- Հերմինե Նաղդալյան. Ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատել
- Քննարկվում է ԵԽԽՎ պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին Կարինե Աճեմյանով փոխարինելու հարցը
- Հերմինե Նաղդալյանը սննկացե՞լ է.«Ժամանակ»
- Կարեն Ավագյան. «Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերը»
- Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել.«ՉԻ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան