Զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. նախարարի պաշտոնակատար
Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Ինձ համար սա մեծ ողբերգություն է: Ողբերգություն է ոչ միայն ՊՆ-ի ղեկավար կազմի, այլև անմիջապես հրամանատարների ու նրանց զինակիցների համար: Ինչ է պատահել կոնկրետ, նախաքննության արդյունքում պարզ կլինի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ ծառայողական քննությունն իրականացվում է արդեն 5-6-րդ օրը, և այդ արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարն իրավասու է կազմակերպչական որոշումներ կայացնել: «Արդեն տեսանելի է մոտավորապես` սկսած հրամանատարներից, իրենց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների համար պատասխանատուներից, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական: Քանի որ ես հայտարարել եմ՝ եղել է տեխնիկական խնդիր ևս, բայց պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղել է այն մեքենայի, որը որ շրջվել է: Այսինքն՝ եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Նա նաև ասաց, որ ծառայողական քննության արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարը որոշումներ է կայացնելու, գլխավոր շտաբն իր որոշումները կայացնելու է իրեն վերաբերող մասով, որից հետո կսպասեն նախաքննության ավարտին:
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ նաև հարցեր են առաջանում, թե ինչու են ժամկետային զինծառայողները վարում մեքենաները. «Ժամկետային զինծառայողները անցնում են համապատասխան պատրաստություն, միգուցե ոչ պատշաճ մակարդակի, բայց նրանք բավականին փորձառու զինծառայողներ են եղել, պատրաստված: Ընդ որում, լավագույններից մեկն է զոհվել: Թվաքանակը մեր մեքենաների և հնարավորինս պայմանագրայիններին ներգրավվելու մեքենավարմանը, անհամաչափ է: Ժամկետայիններով մենք կարողանում ենք խնդիրը լուծել, քանի որ կա վարձատրության խնդիր և այլն: Դրա համար ժամկետայիններով կարողանում ենք խնդիրը լուծել, դա միշտ է եղել և րանից ձերբազատվել դեռ չեն կարող մոտակա ժամանակներս»:
Դավիթ Տոնոյանը նաև ասաց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է` ըստ հնարավորությունների, մատակարարումների ժամկետների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած մյուս զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
- Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները
- ՊՆ. Վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող
- Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան