
Արայիկ Հարությունյանը ընտրություններին ցանկացած մասնակցողին մրցակից է համարում
«Մարզպետարանների ու Երևանի քաղաքապետանի վարչության պետերի հետ հանդիպել եմ, ու հերթական ցուցումներն է եղել, որ մենք դպրոցին քարոզչությունից զերծ պահենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
Չնայած, նրա կարծիքով, նախորդ ՏԻմ ընտրություննների, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենք այդ հարցը լուծել են։
Ի պատասխան նախընտրական ցուցակում իր դիրքին և արդյո՞ք ՀՀԿ-ին է տեսնում ամենալուրջ մրցակից հարցին, նա ասաց. «Ես այս հարցեին կպատասխանեմ ցուցակը հրապարակելուց հետո, իսկ ընտրությանը ցանկացած մասնակցող մրցակից է ու բոլորին էլ պետք հավասարապես լուրջ վերաբերվել»։