Բոնդարենկոն նախագահի կողմից սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը.
Ֆուտբոլիստ Սերգեյ Նիկոլայի ԲՈՆԴԱՐԵՆԿՈՅԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է նախագահի որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները՝ 45 տարի անց
- Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով
- ՀՖՖ-ն շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան