Դանիայի պատկերասրահի հավաքածուն՝ հանրային տիրույթում
Դանիայի գլխավոր պատկերասրահի հավաքածուն իր մեջ ներառում է շուրջ 700 տարվա արվեստի պատմություն, և հավաքածուում գտնվում են այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Ռուբենսը, Մոդիլիանին, Բրեյգել Ավագը, Դյուերը, Կանդիսկին։ madaw.ru –ի հաղորդմամբ, թանգարանի կայքում տեղադրվել է ավելի քան 25 հազար թվայնացված աշխատանք, որոնք կարելի է անվճար ներբեռնել և անսահման օգտագործել։
Պետական պատկերասրահի կայքում նշվում է, որ նկարիչների կողմից, ովքեր մահացել են ավելի քան 70 տարի առաջ, ստեղծված աշխատանքների հեղինակային իրավունքի տևողության ժամկետը սպառվել է, այս իսկ պատճառով դրանք գտնվում են հանրային տիրույթում։
Կայքում նաև նշված է, որ ցանկացողները կարող են նկարներն օգտագործել ցանկացած նպատակով՝ չհարցնելով պատկերասրահից կամ որևէ մեկից թույլտվություն։ Միաժամանակ թանգարանի համադրողները խնդրում են օգտատերերին հնարավորություն դեպքում նշել նկարի կարգավիճակը, հեղինակն ու աղբյուրը։
Թանգարանի թվային արխիվում ավելի քան 43 հազար պատկեր է։ Դրանցից 23 հազարն են հանրային տիրությում։ Դրանից որակը տարբեր է, բայց պատկերասրահի մասնագետներն աշխատում են բարձր որակով փոխարինելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան