Զառան կատարել է Զախարովայի երգը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երգ է գրել եզդի երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զարիֆա Մգոյանի համար, ով հանդես է գալիս Զառա բեմական անվամբ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Քեզ համար, սիրելիս» երգը նա կատարել է նոյեմբերի 10-ին Պետական Կրեմլյան պալատում Ոստիկանության օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ։
Զախարովան պատմել է, որ ծանոթացել է Զառայի հետ «ընդունելության ժամանակ»։ Այդ ժամանակ, Զախարովայի խոսքով, երգչուհին առաջարկել է նրան «ինչ-որ բան» գրել։ Սկզբում Զախարովան հրաժարվել է՝ հայտարարելով, որ նա պոետ չէ և չի գրում պատվերով, բայց արդյունքում Զառան «բացվել» է Զախարովայի համար «ամբողջովին այլ կողմից»` «ոչ թե հպարտ գեղեցկուհի, այլ մարդ, ով սխալվում է, փնտրում է, շատ զգայուն է»։
Երգի երաժշտության հեղինակը Մաքսիմ Ֆադեևն է։