«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը
Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի գրասենյակից։
Նշենք, որ Թանդիլյանը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։
2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը
- «Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան