Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել
Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի առաջարկենք մեր թեկնածուին, ես այս պահին այդ պաշտոնի համար երեք թեկնածու ունեմ»,-ասել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ իրենք մտադիր չեն ոտնահարել Հայաստանի իրավունքները։
«Փաշինյանը պետք է զբաղվի իր երկրի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Գլո՞ւխ կհանի Հայաստանը»,-ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով, եթե Փաշինյանը կողմնորշվի ու պատասխան տա, կարելի է ասել, դա օրերի հարց կլինի։
«Պետերբուրգում մենք հանդիպելու ենք, այդ ժամանակ էլ որոշում կկայացնենք»,-ասել է Լուկաշենկոն։
Վերջինն ադրբեջանցի դիվանագետին հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկել են ընդամնեը 15 րոպե։
«Ես հիմա տեղեկացնում եմ Ձեզ այս ամենի մասին, որպեսզի դուք իմանաք, քանի որ դուք, ցավոք սրտի, Հայաստանի հետ բարդ հարաբերություններ ունեք»,-Արդբեջանի դեսպանին ուղղված խոսքում՝ ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հանրային ակնկալիքների կառավարումը
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
- Պեսկով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կորոշվի դեկտեմբերին
- Սերգեյ Մարկեդոնով․ ՀԱՊԿ-ն իրականում 3 առանձին ակումբներ են, որի անդամներն ունեն շատ տարբեր շահեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան