ՀԱՍԱԿ-ը չի մասնակցի առաջիկա ընտրություններին
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ) շաբաթ օրն անցկացրել է հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության նոր վարչության կազմը: Կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը:
Կուսակցության տարածած հայտարարության համաձայն, կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից են լինելու, մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին և իրենց խոսքն են ասելու հանրությանը հուզող խնդիրների ու հարցերի շուրջ:
«Վերածնված կուսակցության նպատակներից մեկը բարեփոխումների ծրագրերի ստեղծումն է, որի աշխատանքներն արդեն ընթանում են: ՀԱՍԱԿ-ը քաղաքական դաշտում հանդես կգա որպես «երրորդ ուժ», բայց իր ռազմավարությունը կառուցելու է ոչ թե մրցակիցներին քննադատելու, թշնամանքի և ատելության, այլ կառուցողական օրակարգի և զարգացման ծրագրերի հիման վրա:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը վերադառնում է և
մտադիր է բարձրաձայնել իր տեսակետը թե' ներքին, թե' արտաքին մարտահրավերների շուրջ:
Հայաստանը պատմական շրջափուլ է մտել, որտեղ սխալվելու և հապաղելու իրավունք չունենք»,-հայտնում են կուսակցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին