Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին
Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Աարգարյանը։
Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանն արդեն տանն է
- Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է
- Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային
- Ջիգարխանյանի փաստաբանը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա աշխատանքի
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան