Մեսսին Իսպանիայի առաջնության լավագույն խաղացողի մրցանակին է արժանացել
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է 2017-2018 թթ. Իսպանիայի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը։
«Լավ է, որ Լա Լիգան այս մրցաշրջանում ավելի մրցակցային էր, քան երբևէ։ Ուզում եմ, որ այդպես շարունակվի ինչքան հնարավոր է երկար»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Մեսսին։
Անցած մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 36 հանդիպում «Բարսելոնայի» կազմում, 34 գոլի հեղինակ է և օգնել է կատալոնացիներին արժանանալ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսին։ Ներկա պահին կատալոնացիներն իրենց ակտիվում ունեն 24 միավոր և իսպանական առաջանության աղյուսակում առաջին տեղում են։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսիին մեղադրում են փողերի լվացման մեջ
- Իսպանիայում առաջարկվել է ստեղծել Մեսսի անունով մրցանակ
- Մեսսին խնդրել է «Բարսելոնային» գնել Պոգբային
- Մեսսին կրկին ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
- Մեսսին հնարավոր է կարիերան ավարտելուց հետո մնա «Բարսելոնայում»
- Մարադոնայի խորհուրդը «մշտապես մեղավոր» Մեսսիին