Մերկելը 101 տարեկան կնոջը համոզում էր, որ ինքը Բրիջիթ Մակրոնը չէ
Նոյեմբերի 11-ին Փարիզում նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը, որին ներկա էին աշխարհի ավելի քան 70 երկրների ղեկավարներ։ Նրանց թվում էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Միջոցառման շրջանակներում Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռեոնդես քաղաքում, որտեղ ստորագրվել էր պատերազմի զինադադարը 1918թ․-ին, բացեցին հուշատախտակ, որից հետո մոտեցան հավաքված մարդկանց։ Նրանց մեջ էր նաև 101տարեկան մի կին, ով չէր հավատում, որ հնարավրություն ունի սեղմելու Հանրապետության նախագահի ձեռքը։
«Սա ուղղակի ֆանտաստիկ է»,-ասում է կինը Մակրոնին, ապա դիմում Անգելա Մերկելին․«Դուք տիկին Մակրոնն եք»։
Անգելա Մերկելը փորձում է կնոջը նաև ֆրանսերենով բացատրել, որ ինքը Բրիջիթ Մակրոնը չէ, այլ Գերմանիայի կանցլերն է։
Կինն այնքան հուզված էր, որ միայն կրկնում էր «սա ֆանտաստիկ է»։ Մակրոնի ու Մերկելի հետ նկարվելուց հետո էլ Մակրոնին ասաց «հաջորդ տարի ես նորից այստեղ կլինեմ», ինչին ի պատասխան Մակրոնն արձագանքեց «Օ, լա, լա»։