«Արարատ 73»-ի ֆուտբոլիստները՝ 45 տարի անց
Այս տարի լրանում է ԽՍՀՄ առաջնությունում Երևանի «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը: Հայկական ֆուտբոլի փառահեղ անցյալի և հեռանկարների մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի շրջանակում խոսեցին Մոսկվայում՝ լեգենդար թիմի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի Ֆուտբոլային Միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, Երևանում՝ «Արարատի» խաղացողներ, ԽՍՀՄ չեմպիոններ և կրկնակի գավաթակիրներ Սերգեյ Բոնդարենկոն և Սերգեյ Պողոսյանը:
Մինչ լրագրողների հարցերին անդրադառնալը, ֆուտբոլիստները հիշեցին իրենց հաղթանակն ու կիսվեցին թիմի հաջողություններով։
«Նիկիտա Պավլոլիչն ամեն ինչ արել է, որ թիմը լինի միասնական, աշխատանքը լինի միասնական, չեմ հիշում մի դեպք, երբ նա վիրավորեր կամ վատ խոսքեր ասեր։ Նա շատ բան է արել թիմի համար, դրա համար էլ կարողացանք չեմպիոն դառնալ։ Շնորհակալություն»,- ասաց Սերգեյ Պողոսյանը:
Նշեց, որ իրենք թիմի անդամներով չեն դադարում հանդիպել, կապը միշտ պահպանում են։
Նիկիտա Սիմոնյանը ևս շնորհակալություն հայտնեց՝ նշելով. «Այդ ամենը չէր լինի, եթե չլիներ ձեր փոխադարձ վերաբերմունքը»։
Իսկ թե ինչպիսին պետք է լինի մարզիչը, դիկտատո՞ր, հրամայող, Սիմոնյանն ասաց, որ պետք է ուղղակի լինի լավը, որ հավաքականին հասցնի հաջողության։
«Շնորհակալություն եմ հայտնում, որ մեր թիմը հանդիպեց Ձեզ։ Մեր կոլեկտիվը՝ մարզչից սկսած մինչև մեր բժիշկն ու մերսողը, մեկ նպատակ ուներ, հասնել հաղթանակի»,- ասաց Սերգեյ Բոնդարենկոն։
Նիկիտա Սիմոնյանը հավելեց, որ շատ-շատ մեծ ցանկություն ունի Հայաստան գալու, բայց չի կարողանում. «Չեմ թաքցնի, կինս հիվանդ է և նրան մենակ թողնել չեմ կարող»։
Ինչ վերաբերում է այսօրվա հայկական ֆուտբոլին՝ Նիկիտա Սիմոնյանն ասաց, որ առաջին հերթին հաղթողի բնավորություն է պետք. «Մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, տեսեք թե ինչպիսի ակումբներում է խաղում, բայց չէ որ պետք է այդպիսի ֆուտոլիստներ շատ ունենանք։ Իսկ թե ինչու է այսօր հայկական ֆուտբոլն այս վիճակում, պետք է հարցնլ տեղի ղեկավարությանը, հարցնել թե ինչպես են պատրաստվում սերնդափոխությանը, ինչ են անում ու պահանջում՝ լավ ֆուտբոլ ունենալու համար։ Իսկ մարզիչն առաջին հերթին պետք լավ հսկանա խաղացողին, նրա հետ ընդհանուր լեզու գտնի, բայց երբեք չգոռա ու չվիրավորի»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով
- Սերգեյ Բոնդարենկոն 70 տարեկան է
- ՀՖՖ-ն շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան