Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես մարքեթինգային արշավի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան: Խթանող մարկետինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումը անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ #երբշահումես ակցիան տեղի է ունեցել 01.07.2018 թ. - 01.10.2018 թ. ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջև: Ակցիայի պայմանների համաձայն, 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրա-սպասարկման կետերում և ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակի ՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:
Խաղարկությունը անցկացվել է ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով ընտրելով մասնակցին և հեռարձակվել է Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներն են` Էդգար Դավթյանը, Քրիստինե Գրիգորյանը, Արտակ Կարապետյանը, Խորեն Քերոբյանը, Սուրեն Մադոյանը, Արտյոմ Նիկողոսյանը, Իրինա Օհանյանը, Նարեկ Վանեսյանը, Հովհաննես Վարդանյանը և Անահիտ Զաքարյանը: Իսկ գլխավոր մրցանակ՝ Renault Logan մեքենայի երջանիկ հաղթողը դարձավ Արսեն Հակոբյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը
- ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն. Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել ՀՀ դրամով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
- NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին