Թրամփը Էլվիս Փրեսլիին հետմահու պարգևատրել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետմահու Միացյալ Նահանգների քաղաքացիական անձանց համար բարձրագույն պարգևով՝ Ազատության նախագահական մեդալով, պարգևատրել է ««Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին (1935-1977 թթ.)։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Միլիարդավոր երկրպագուների համար Էլվիս Պրեսլին դարձել է ամերիկյան մշակույթի մարմնավորումը։ Նա միավորել է տարբեր ոճեր՝ իր անկրկնելի ոճը ստեղծելու համար և վաճառվել է ավելի քան մեկ միլիարդ ձայնագրություն»,- նշված է փաստաթղթում։
Մրցանակաբաշխությունը կայանալու է նոյեմբերի 16-ին։
Փրեսլին 20-րդ դարի ամենանշանավոր երաժիշտներից մեկն է։ Հաջողության հասնելով մի շարք ժանրերում՝ ներառյալ փոփ, բլյուզ և գոսփել, նա ամենավաճառված մենակատարն է երաժշտության պատմության մեջ: Նա առաջադրվել է Գրեմմիի 14 անվանակարգերում և հաղթել երեքը՝ ստանալով Գրեմմի «Կյանքի նվաճում» մրցանակը 36 տարեկանում, որը բազմիցս ներկայացվել է հռչակավոր երաժշտական դահլիճներում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան