Աղջկան դուրս են հանել Լուվրից դեկոլտեի պատճառով
Ավստրալացի մոդել և նորաձևության բլոգեր Նուշա Սիեհին դուրս են հանել Լուվրից չափազանց բաց դեկոլտեի պատճառով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրել է Daily Mail-ը։
25-ամյա մոդելի Ինսթագրամի էջում հայտնվել է լուսանկար, որտեղ նա կանգնած է սև կարճ զգեստով։
«Երեկ անվտանգության աշխատակիցն ինձ կանգնեցրեց Լուվրի մուտքի մոտ արտաքին տեսքի սպատճառով»,- գրել է նա։
Շատ օգտատերեր դրական են գնահատել անվտանգության աշխատակցի քայլը՝ մոդելին անվանելով «մարմնավաճառ»:
«Նա, ըստ էության, խառնել է Լուվրը շոփինգ- մոլի հետ»,- գրել է օգտատերերից մեկը։
Բայց և այնպես, լուսանկարը 32 հազար «լայք» է հավաքել։