Բյուջեի հիմքում նույն փիլիսոփայությունն է, որն իրականացնում էր նախկին իշխանությունը. Հարությունյան
«Ըստ իս՝ պետական բյուջեի նախագիծը ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ։ Առաջինն այն է, որ պետական բյուջեի կոնստրուկցիան, փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է և համապատասխանում է մեր առջև ծառացած մարտահրավերներին»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Ամենաէականն այն է, որ պահպանված է հետևյալ թեզը. պետական քաղաքականությամբ նպաստել ընդլայնված ներդրումային քաղաքականություն իրականացնելուն՝ այդ կերպ հիմք ապահովելով բյուջետային եկամուտների ավելացման համար։ Սա այն նույն փիլիսոփայությունն է, որը որդեգրել և իրականացնում էր նաև նախկին իշխանությունը։ Խորհրդանշական է, որ վարչապետը բյուջեն ներկայացրեց իներցիոն, այսինքն՝ մի բյուջե, որը խարսխված է նախկինում ձևավորված և այսօրվա քաղաքական և տնտեսական ռեալների ադեկվատ որոշումների վրա։
Բայց եթե նոր կառավարությունն ընտրություններից հետո եռանդով չներգրավի բարեփոխումերի մեջ, ապա նույնիսկ 4.9 ՀՆԱ-ն, ըստ իս, կդառնա շատ ռիսկային։ Նոր կառավարությանը սպասվում է լուրջ, հետևողական, այդ թվում՝ բարեփոխումների անընդհատությունն ապահովող գործունեություն»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Որպես բյուջեի մյուս առանձնահատկություն՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ այն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով։ Սա, ըստ խորհրդարանականի, ԱԺ-ի և կառավարությն համատեղ տարիների աշխատանքի արգասիքն է։
«Համոզված եմ, որ այս ծրագրային բյուջետավորման հետ կապված քաղաքականությունը շատ օգտակար հենք է թե ֆինանսական ռեսուրսների, թե բյուջետային կարգապահության տեսանկյունից»,- ասաց նա։
Հանձնաժողովի բոլոր անդամները բյուջեի նախագիծն ԱԺ լիագումար նիստ անցկացնելու օգտին միաձայն կողմ քվեարկեցին։
Հարակից հրապարակումներ`
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- ՍԴ բյուջեն վերջին 15 տարիների ընթացքում մոտավորապես նույնն է մնացել. Վլադիմիր Վարդանյան
- Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
- 2019 թվականի բյուջեով կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ. Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան