Երկրպագուն բարձրացել է բեմ և խուճապ առաջացրել դահլիճում
Երկրպագուն խափանել է The Smiths խմբի նախկին առաջնորդ Սթիվեն Մորիսսիի ելույթը Սան-Դիեգոյում։ Լենտա.ռու-ն գրում է, որ երկրպագուն Every Day Is Like Sunday երգի ժամանակ բարձրացել է բեմ, անվտանգության աշխատակիցներին ճեղքել և հասել երաժշտին։ Նա ամուր գրկել է Մորիսսիին։ Տղամարդուն հեռացրել են բեմից, երաժշտին՝ նույնպես։
Երաժշտի նեկայացուցիչը հայտնել է, որ չեն դիտարկում երկրպագուի գործողությունները որպես ելույթը խափանելու կամ արտիստին վնասելու փորձ։
«Երկրպագուները պարզապես անում են այն, ինչ 30 տարի շարունակ»,- գրել է նա։
Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել։