Համագործակցություն հանուն կովկասյան ընձառյուծի պահպանության
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը (WWF-Հայաստան) նոյեմբերի 9-ին համագործակցության հուշագիր են ստորագրել։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ համաձայն հուշագրի WWF-Հայաստանը «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում պարտավորվել է աջակցել Տեսչական մարմնին՝ ցուցաբերելով նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կնպաստեն Տեսչական մարմնի Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժինների աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարելավմանը։
«Անդրսահմանային միացյալ քարտուղարության» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրվել է նաև ամենագնաց ավտոմեքենա՝ պահպանվող տարածքներում համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։
Տեսչական մարմինն իր հերթին, պարբերաբար իրականացնելու է շրջայցեր վերոհիշյալ տեսակների ապրելավայրերի պահպանության և որսագողության դեմ պայքարելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է Հայաստանում 2019-ը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
- ԲՆ. Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց
- Հայաստանում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի ձագին. WWF-Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան