Որտե՞ղ է թաքնված գաղտնիքը, որ բոլոր հանքատերերը ծպտյալներ են. Սերգեյ Բագրատյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Գևորգյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է թաքնված գաղտնիքը, որ բոլոր հանքատերերը ծպտյալներ են։
«Գուցե փողերի լվացման սխեմայո՞վ են սեփականատերեր դարձել, դրա համար էլ թաքցնում են իրենց ինքնությունը՝ հասկանալով, որ գումարները ներհոսել են հանցավոր ճանապարհով»,- ասաց նա՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտում եկամուտները ստացվում են հաճախ հանցագործ ճանապարհով, հանքարդյունաբերության մեջ ներդրված շատ գումարներ հանցածին սկզբնաղբյուր ունեն։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը Սերգեյ Բագրատյանին հորդորեց գույները չխտացնել, որպեսզի կողքից տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվում են բացառապես հանցագործները։
Սերգեյ Բագրատյանը նաև հարց ուղղեց՝ արդյոք նախարարությունը որոշում ունի՞ նոր ռազմավարություն մշակել՝ Հայաստանը հանքահումքային երկրից վերածելու արտադրող երկրի։
Վարդան Գևորգյանը նշեց, որ նման անցում կազմակերպելու հարց առայժմ չի քննարկվում։
«Մենք իրական սեփականատերերի բացահայտումով ոչ միայն նախկինում ունեցած իրավունքներն ենք փորձում բացահայտել, նաև արդեն իսկ բացահայտված սեփականատերերին նոր տրվող իրավունքները»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությունը պետք է իմանա, ովքեր են հանքերի իրական սեփականատերերը. Վարդան Գևորգյան
- Մի շարք հանքարդյունաբերողներ զգուշացումներ են ստացել. նախարար
- Հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա չի կարող ընդունելի համարվել. Փաշինյան
- Պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք. Աշոտ Մանուկյան
- Հանքարդյունաբերության ոլորտի բաց և հասանելի տեղեկատվությունը կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը
- Հանքարդյունաբերության ոլորտում թվերը համադրելի չեն. տնտեսագետ