Հասարակությունը պետք է իմանա, ովքեր են հանքերի իրական սեփականատերերը. Վարդան Գևորգյան
«2017 թվականից Հայաստանը արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության դիտորդ երկիր է։ Սա միջազգային կազմակերպություն է, որին անդամագրվելով՝ մենք պարտավորվում ենք առավել թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտը»,- Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Գևորգյանը։
«Այդ պարտավորություններից մեկն էլ մետաղական հանքավայրերի հանքարդյունաբերության իրական տերերի բացահայտումն է։ Սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացություններն ու գրանցման կարգը։ Կարգավորվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու ժամկետները։ Ուսումնասիրվել են մի շարք երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Ուկրաինայի իրական սեփականատերերի բացահայտման իրավական ակտերը»,- ասաց Վարդան Գևորգյանը։
Պաշոնյան նշեց, որ իրենք շատ են կարևորում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնությունը, որի արդյունքում ունենալու ենք առավել թափանցիկ կառավարվող հանքարդյունաբերություն։
Նիստին ներկա ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ողջունեց հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու նախաձեռնությունը։
«Հանքարդյունաբերության առանձնահատկությունը նրանում է, որ վերջին տարիներին ռեկորդային ծավալների հանքանյութ է արդյունահանվում, խոսքը մինչև 40 միլիոն տոննայի մասին է, մինչդեռ ԽՍՀՄ-ի պիկը ղել է 8 միլիոն տոննա։ Բախտներս բերել է, որ ինչ-որ փուլում պղնձի գինը բարձր է եղել, պետությունը գերշահույթներ է ունեցել»,- ասաց նա։
Միքայել Մելքումյանը հարց ուղղեց փոխնախարարին՝ արդյոք նախարարությունն ունի՞ գնահատականներ՝ հանքերի իրական սեփականատերերն ովքեր են, որքան գումարներ են սեփականատերերի ձեռքով այս տարիների ընթացքում հոսել դուրս։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց, որ առայժմ վերլուծություն չունեն։
«Սակայն հասարակությունը պետք է տեղեկացված լինի։ Ինչ վերաբերում է գումարների արտահոսքին, ապա չեմ կարող ասել, նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում։ Միգուցե ՊԵԿ-ը կարողանա որոշ տվյալներ փոխանցել»,- ասաց փոխնախաարի պաշտոնաատարը։
Հարակից հրապարակումներ`
- Մի շարք հանքարդյունաբերողներ զգուշացումներ են ստացել. նախարար
- Հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա չի կարող ընդունելի համարվել. Փաշինյան
- Հանքարդյունաբերողներ. Բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա
- Պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք. Աշոտ Մանուկյան
- Հանքարդյունաբերության ոլորտում թվերը համադրելի չեն. տնտեսագետ