Ավինյան. ՀՀԿ-ն կարող է տապալել իրենց տրվելիք մանդատը
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։
«Որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվենք ես, Արարատը Միրզոյանը, Արայիկը Հարությունյան կամ քաղաքական մեր թիմի մյուս անդամները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը։
Նրան հայտնեցին՝ ՀՀԿ-ն իրեն համարում է հիմնական ընդդիմադիր ուժը, ապա կարծիք հարցրեցին։
Ավինյանն արձագանքեց. «Կարծում եմ, ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ նույն ձևով կարող է տապալել ընդդիմություն լինելու՝ իրենց հնարավոր տրվելիք մանդատը։ Անկեղծ ասած, չեմ տեսնում մրցակցություն ՀՀԿ-ի և մեր միջև»։
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները որոշելու է ժողովուրդը։ Իրենց ընտրական ցուցակի մասին էլ նշեց, այն լինելու է բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտներից մասնագետներ։
«Համոզված եմ, որ գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ, բազմազան և կայացած Ազգային ժողով, չի լինի ՔՊ անդամների կողմից մենաշնորհային խորհրդարան, որը շատ հարցերում կարող է ունենալ տարակարծություններ»,-նշեց վարչապետի տեղակալի պաշտոնակատարը։
Լրագրողները նաև մեջբերեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, ըստ որի, եթե Փաշինյանը գրիպ ընկնի մի շաբաթով, նրա թիմի բոլոր անդամները կկորեն, խնդրեցին Ավինյանին մեկնաբանել այն։ Ավինյանն էլ կրկնեց, պարոն Շարմազանովն ու նրա կոլեգաները դեռևս չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշումը Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին