Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը վատառողջ է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի գործով դատավարությունը դադերացված է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Մոսկվայի դատարանը հետաձգել է դատավարությունը մինչև նոյեմբերի 20-ը դաշնակահարուհու հիվանդության պատճառով։
«Փողոցում այնպիսի սառնամանիք է՝ մրսել է»,- ասել է Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի փաստաբանը։
Նոյեմբերի 20-ին դատախազը փակ ռեժիմով պետք է մեղադրյալի համար պատիժ պահանջի։
Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեջ՝ Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելու պատճառով։ Նրան սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում։ Կինն իրեն մեղավոր չի համարում, նա բացատրում է իր արարքն ամուսնու գործերին հետևելու ահրաժեշտությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան