ԵԽ նոր արշավը. Երեխաները դպրոցներում պետք է լինեն ազատ խոսելիս
Եվրոպայի խորհուրդը սկսում է նոր «Ժողովրդավարական դպրոց բոլորի համար» ուսումնասիրությունը՝ «Խոսել ազատ, սովորել պաշտպանված» արշավի շրջանակներում։ Արշավի նպատակն է կարևորել դպրոցների կյանքում ու մշակույթում ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարմությունը։ Արշավն իրականացվելու է Եվրոպական Wergeland կենտրոնի հետ միասին, որի մեկնարկը կտրվի Օսլոյում նոյեմբերին։
Այս արշավի նպատակն է ապահովել, որ երեխաները, ուսանողները անվտանգ լինեն դպրոցներում, որպեսզի կարողանան սովորել ու ուսումնասիրել տարբեր տեսակետներ, անկախ նրանից, թե որքան հակասական կարող են դրանք լինել, կարողանան բարձրաձայնել իրենց տարբերվող կարծիքները։
Նշվում է, որ դպրոցները պետք է լինեն ժողովրդավարական հաստատություններ, որտեղ յուրաքանչյուրը, աշակերտները, ուսուցիչները, ծնողները, հարգում են մարդու իրավունքներն ու ունեն անհրաժեշտ կարողություններ՝ իրականացնելու իրենց աշխատանքն արդյունավետ՝ ժողովրդավարական հասարակությունում։ Արշավի ընթացքում փորձ է արվելու ներդնել այս արժեքները Եվրոպական դպրոցներում։
Արշավը 6 նպատակ ունի՝
1. Լսելի դարձնել աշակերտների ու ուսանողների ձայնը։
2. Բարձրացնել ու լուծում տալ վիճահարույց հարցերին։
3. Կանխել բռնությունն ու զրպարտությունը։
4. Հակազդել պրոպագանդային, ապատեղեկատվությանը։
5. Պայքարել խտրականության դեմ։
6. Բարելավել դպրոցներում բարեկեցությունը։
Այն իրականացվելու է ազգային, տարածաշրջանային ու եվրոպական մակարդակներով՝ 2018-ից 2022թթ.-ներին ու կներառի 50 երկիր՝ ԵԽ 47 անդամ երկրները, ինչպես նաև Բելառուսը, Ղազախստանն ու Վատիկանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին